Հոգեբանների ընտրությունն իրականացվում է համաձայն ՀՀ գործող օրենքների և օրենսդրական ակտերի, համաձայն որոնց հոգեբան կոչվելու և աշխատելու համար անհրաժեշտ է համապատասխան բուհական կրթություն՝ նվազագույնը բակալավրի աստիճան։ Ցանկացած հոգեբան ով դիմում է հարթակում գրանցվելու համար պետք է ներկայացնի վերոնշյալը հաստատող փաստաթղթերը։ Այնուհետև մեր մասնագիտական թիմն ուսումնասիրում է փաստաթղթերի իսկությունն ու հայտատուի համապատասխանությունը մասնագիտական էթիկական նորմերին։ Երբեմն կարող է կարիք առաջանալ լրացուցիչ տեղեկատվության կամ հարցազրույցի։