PsyGuard-ի համահիմնադիրներ Անահիտ Նազարյանը և Արման Բեգոյանը պատմեցին հարթակի մասին։
Author: psyguard
Ինչպե՞ս է աշխատում PsyGuard հարթակը
PsyGuard-ի միջոցով գտեք ձեր կարիքներին և հայցին համապատասխան հոգեբան։
Ինչո՞ւ օգտվել PsyGuard հարթակից
Կարող եք ընտրել ձեր կարիքներին համապատասխան հոգեբան։ Կարող եք ամրագրել ձեզ հարմար օր ու ժամ։ Կարող եք ստանալ առցանց խորհրդատվություն ցանկացած ձևաչափով եվ ցանկացած վայրից: Կարող եք վճարել առցանց։
Հայկական PsyGuard ստարտափը՝ հոգեբաններին և այցելուներին միմյանց կապող արդիական հարթակ
Armenpress-ին, ի դեմս Կարինա Տերտերյանի, պատմեցինք մեր հարթակի մասին։ Խոսեցինք այն գործիքակազմի մասին որոնք ձեռքի տակ կարող է ունենալ առցանց աշխատող հոգեբանը, այն առավելությունների մասին որոնք ունի այցելուն, և այն հնարավորությունների մասին, որոնք կարող է ընձեռնել միայն PsyGuard-ը։ Հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ
PsyGuard-ը DigiTec-ում
Այսօր և մոտակա հանգստյան երկու օրերին (13-15 հոկտեմբեր, 2023թ) DigiTec-ը կհյուրընկալի նաև մեզ։ Համեցեք Ոսկերիչների 1 հասցեում (ք.Երևան) անցկացվող էքսպոյին՝ PsyGuard-ին ծանոթանալու, ինչպես նաև հարթակի և դրա կիրառությանն ուղղված ձեր հարցերի պատասխանները ստանալու համար:
Հուլիս ամսվա հերթական ծանոթական հանդիպումը
Տեղի ունեցավ PsyGuard ծանոթական հուլիսյան հերթական հանդիպումը։ Ներկայացրեցինք և քննարկեցինք այն, թե ինչպես կարող են առցանց խորհրդատվություն և թերապիա իրականացնող հոգեբանները, ինչպես նաև հարակից մասնագետները, օգտագործել հարթակը, ինչպես նաև, թե ինչպես գրանցվել։
Ծանոթական անդրանիկ հանդիպումը մասնագետների հետ
Այսօր PsyGuard հարթակի ծանոթական հանդիպումների շարքի անդրանիկ հանդիպումն էր։ Ներկայացրեցինք և քննարկեցինք թե ինչ հնարավորություններ է ընձեռնում հարթակը, ինչպես կարելի է գրանցվել այնտեղ և այն տեխնիկական աջակցությունը, որը կարող են այս փոոլում ստանալ մասնագետները։