Im radio / Իմ ռադիո-յի «Խոշոր պլան»-ի տաղավարում խոսեցինք հարթակի մասին: Մի շարք հարցերի հետ մեկտեղ, անդրադարձանք նաև մասնագետների գրանցման հայտի հաստատման չափորոշիչներին և ինտեգրված վճարման համակարգին։
Category: նորություններ
Հայկական PsyGuard ստարտափը՝ հոգեբաններին և այցելուներին միմյանց կապող արդիական հարթակ
Armenpress-ին, ի դեմս Կարինա Տերտերյանի, պատմեցինք մեր հարթակի մասին։ Խոսեցինք այն գործիքակազմի մասին որոնք ձեռքի տակ կարող է ունենալ առցանց աշխատող հոգեբանը, այն առավելությունների մասին որոնք ունի այցելուն, և այն հնարավորությունների մասին, որոնք կարող է ընձեռնել միայն PsyGuard-ը։ Հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ
PsyGuard-ը DigiTec-ում
Այսօր և մոտակա հանգստյան երկու օրերին (13-15 հոկտեմբեր, 2023թ) DigiTec-ը կհյուրընկալի նաև մեզ։ Համեցեք Ոսկերիչների 1 հասցեում (ք.Երևան) անցկացվող էքսպոյին՝ PsyGuard-ին ծանոթանալու, ինչպես նաև հարթակի և դրա կիրառությանն ուղղված ձեր հարցերի պատասխանները ստանալու համար:
Ծանոթական անդրանիկ հանդիպումը մասնագետների հետ
Այսօր PsyGuard հարթակի ծանոթական հանդիպումների շարքի անդրանիկ հանդիպումն էր։ Ներկայացրեցինք և քննարկեցինք թե ինչ հնարավորություններ է ընձեռնում հարթակը, ինչպես կարելի է գրանցվել այնտեղ և այն տեխնիկական աջակցությունը, որը կարող են այս փոոլում ստանալ մասնագետները։