Վերջին տարիների զարգացումները թվային տեխնոլոգիաներում անմասն չթողեցին նաև հոգեկան առողջության ոլորտը։ Հոգեբանական ծառայությունների ոլորտում, այսօր արդեն իսկ կարելի է գտնել ծառայություններ, որոնք հիմնված են հեռախոսային հավելվածների վրա, կամ տեքստային բոտերի աշխատանքի, և իհարկե, արհեստական բանականության (ԱԲ) վրա։ Հաշվի առնելով այդ ամենը, կարելի է գալ հետևյալ կանխատեսումներին.

  • Հոգեբանական ծառայությունները ժամանակի ընթացքում էլ ավելի «կգնան» դեպի ՏՏ՝ մասնավորապես ԱԲ տեխնոլոգիաներ, իսկ առցանց իրականացվող ծառայությունները կդառնան գերակշռող։ Սրան կնպաստեն ոչ միայն ԱԲ-ի հետագա սրնթաց զարգացումներն, այլև գլոբալիզացիան և միջազգային աշխատաշուկայի մեջ մեր տարածաշրջանի առավել ակտիվ ներգրավվումն ու մարդկանց տեղաշարժման ավելի մեծ ճկունությունը։
  • Ընդ որում, ոչ շատ հեռու ապագայում, առցանց իրականացվող ծառայությունների գործիքակազմում հետզհետե ավելի ու ավելի շատ դերակատարում կունենան VR/AR/MR* տեխնոլոգիաները։
  • Կմեծանա նաև վճարման առցանց համակարգերի, էլեկտրոնային դրամապանակների ներդրման անհրաժեշտությունը, որոնցից ամենահարմարը, պրակտիկն ու ունիվերսալը դեռևս շարունակում է մնալ vPOS-ը (Virtual POS Terminal)։ Վերջինս հնարավորություն է տալիս ընդունել ակնթարթային առցանց վճարումներ՝ աշխարհի ցանկացած կետից և ցանկացած արտարժույթով․ միակ պայմանը, որ վճարողը պետք է ունենալ Visa կամ MasterCard վճարային համակարգերի պլաստիկ քարտ։
  • Հոգեբանական ծառայությունների շուկայում վերջիններիս զարգացումը և ակտիվ ներդրումը էլ ավելի կարագացնի ոլորտի freelance-ացումը․ ավելի ու ավելի մեծ թվով մասնագետներ կնախընտրեն և հնարավորություն կստանան աշխատել freelance՝ այսինքն ունենալ իրենց ամբողջովին անկախ անհատական պրակտիկան։
  • Սա էլ իր հերթին կբերի նրան, որ իրենց արդիականությունը կկորցնեն դասական իմաստով հոգեբանական կենտրոնները, որոնք ունեն կոնկրետ ֆիզիկական տարածք, հասցե և որտեղ ֆիզիկապես ներկա են և այցելուներ են ընդունում տարբեր մասնագետներ։ Վերջիններս այդժամ կկրեն զուտ կազմակերպչական, իրավական և ներկայացուցչական գործառույթներ, բայց մասնագետները de facto կլինեն ամբողջովին անկախ և մոբիլ։

Աղբյուրը՝ Ինչ ուղղությամբ կզարգանան հոգեբանական ծառայություններն ու վերջիններիս շուկան մոտ ապագայում, Ա.Բեգոյան

More From Author