Արհեստական բանականությունը (ԱԲ) զգալի առաջընթաց է գրանցում հոգեբանության ոլորտում՝ հեղափոխելով թերապիան, հետազոտությունները և կրթությունը: Սույն բլոգը ներկայացնում է, թե ինչպես է ԱԲ-ն փոխակերպում նշված ոլորտները և դիտարկում է տեխնոլոգիական զարգացմանը զուգընթաց առաջացող էթիկական նկատառումները և մարտահրավերները: ԱԲ-ն հոգեբանական պրակտիկայում Հոգեբանական պրակտիկայում արժեքավոր գործիքների շարքում զարգանում են ԱԲ չաթբոտերը՝ ապահովելով հասանելի և մատչելի թերապիա: Նշված չաթբոտերը […]
Category: հոդվածներ
Ինչ պետք է իմանան հոգեբանները առցանց թերապևտիկ ծառայությունների մասին
Արդի տեխնոլոգիաները դարձել են հոգեբանների առօրյայի անբաժան մաս, ինչը վառ արտահայտվեց հատկապես COVID-19 համավարակի ժամանակաշրջանում: Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի (ԱՀԱ) կողմից 2021 թվականին անցկացված հարցումը ցույց տվեց, որ հոգեբանների 96 տոկոսը բուժառուների հետ աշխատել են առցանց եղանակով: Հոգեկան առողջության ծառայությունների պահանջարկի աճի և տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ, ներկայումս գործում են բուժառուներին և հոգեկան առողջության ծառայություններ մատուցողներին […]
Ո՞վ է պրոֆեսիոնալ հոգեբանը
Սույն հոդվածում «պրոֆեսիոնալ հոգեբան» ասելով նկատի ենք ունենալու միայն այն հոգեբաններին, ովքեր զբաղվում են հոգեբանական խորհրդատվությամբ և հոգեթերապիայով։ 1. Պրոֆեսիոնալ հոգեբանն ունի բարձրագույն, բուհական/ակադեմիական կրթություն հոգեբանության ոլորտում. նվազագույնը բակալավրի աստիճան: Պրոֆեսիոնալ հոգեբանը կարող է ունենալ նաև մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի (նախկին` специалист), գիտությունների թեկնածուի կամ դոկտորի աստիճան: Ինքնակոչ հոգեբանը ինքնուս է, կարդացել է մասնագիտական գրականություն, լավագույն դեպքում, հաճախել […]
Առցանց թերապիան այստեղ է որպեսզի մնա
Առցանց առողջապահական ծառայությունների սպառման ծավալների կտրուկ աճի պայմաններում պարզ է դառնում, որ առցանց թերապիան կամ առցանց հոգեբանական խորհրդատվությունը պատրաստ է դառնալ հոգեկան առողջության ոլորտի մշտական բաղադրիչ: Սակայն, նշված անցման հաջողության համար կարևորագույն նշանակություն է ունենալու գաղտնիության և անվտանգության, խնամքի հասանելիության և ծառայություն մատուցողների վճարման հետ կապված մտահոգությունների հասցեագրումը: Այս խնդիրները հատկապես արդիական են COVID-19 համավարակի […]
Ինչ ուղղությամբ կզարգանան հոգեբանական ծառայությունները մոտ ապագայում
Վերջին տարիների զարգացումները թվային տեխնոլոգիաներում անմասն չթողեցին նաև հոգեկան առողջության ոլորտը։ Հոգեբանական ծառայությունների ոլորտում, այսօր արդեն իսկ կարելի է գտնել ծառայություններ, որոնք հիմնված են հեռախոսային հավելվածների վրա, կամ տեքստային բոտերի աշխատանքի, և իհարկե, արհեստական բանականության (ԱԲ) վրա։ Հաշվի առնելով այդ ամենը, կարելի է գալ հետևյալ կանխատեսումներին. Աղբյուրը՝ Ինչ ուղղությամբ կզարգանան հոգեբանական ծառայություններն ու վերջիններիս շուկան […]
Որո՞նք են վախի և տագնապի տարբերությունները
Հոգեբանության մեջ հույզերի վերաբերյալ գոյություն ունեն տարբեր և երբեմն էլ նույնիսկ հակասական պատկերացումներ, սակայն հույզերի հոգեբանության բոլոր այն տեսաբաններն ովքեր ընդունում են բազային հույզերի գոյությունը, այնուամենայնիվ, վախը համարում են դրանցից մեկը[1]։ Որպես մեր հուզական բնույթի մի մաս, վախը դրսևորվում է որպես հակազդում մեր կյանքին կամ առողջությանը սպառնացող ցանկացած վտանգի։ Այն զգուշացնում է մեզ վտանգի և […]